ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՌԴ նահանգապետերի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետեր Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը և հույս հայտնել, որ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն և կդառնան համատեղ նախագծերի իրականացման հիմք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հայերեն English Español فارسی Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն