Միացյալ Նահանգներ

Չինաստանը կպաշտպանի իր ուսանողների և գիտնականների իրավունքները, եթե ԱՄՆ-ում նրանց վիզաները չեղարկվեն

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կպաշտպանի իր ուսանողների և գիտնականների իրավունքները, եթե ԱՄՆ-ում նրանց վիզաները չեղարկվեն

ԱՄՆ-ում օտարերկրյա ուսանողների այցագրերի հնարավոր չեղարկումը վնաս կհասցնի Վաշինգտոնի միջազգային հեղինակությանը, և Պեկինը հնարավոր ամեն բան կանի չինացի ուսանողների և գիտնականների իրավունքները պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանին։

Մեկնաբանելով Հարվարդում սովորելու համար օտարերկրյա ուսանողների՝ ԱՄՆ մուտքի կասեցումը՝ նա նշել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները միայն վնաս կհասցնեն իրենց սեփական իմիջին և միջազգային հեղինակությանը:

Լին Ցզյանի խոսքով՝ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի չինացի ուսանողների և գիտնականների օրինական իրավունքներն ու շահերը արտասահմանում։ Դիվանագետը դեմ է հանդես եկել կրթության քաղաքականացմանը և ընդգծել, որ կրթության ոլորտում համագործակցությունը շահավետ է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է օտարերկրյա ուսանողների, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիների վիզաների հնարավոր չեղարկման մասին, ինչը Չինաստանի կողմից ընկալվել է որպես իր շահերին հակասող։ The Associated Press-ի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում սովորում է Չինաստանից շուրջ 300 000 ուսանող։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում