Աշխարհ

Հայտնի են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի օրն ու վայրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի օրն ու վայրը

ԱՊՀ անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին Մինսկում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Դուշանբեում ընթացող խորհրդի ընդլայնված նիստում:

«Բելառուսի Հանրապետության առաջարկությամբ Կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Մինսկում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին», - ասել է նա: 

2025 թվականի հունվարի 1-ից Համագործակցության մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին: ԱՊՀ-ում համանախագահներ են դարձել Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքմենստանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում