Մարզեր

Գյումրիում ուսուցիչների և տնօրենների մասնակցությամբ առաջին անգամ անցկացվել է սպորտլանդիա

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ուսուցիչների և տնօրենների մասնակցությամբ առաջին անգամ անցկացվել է սպորտլանդիա

Գյումրիում առաջին անգամ անցկացվեց սպորտլանդիա՝ դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ։ Միջոցառումն իրականացվեց Գյումրիի թիվ 9, թիվ 11 և թիվ 15 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ։ Սպորտլանդիան նպատակ ուներ խթանել դպրոցական համայնքի համախմբումը, առողջ ապրելակերպի և հայրենասիրության գաղափարների տարածումը։

«Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Նա կարևորել է նախաձեռնությունը՝ հորդորելով ոլորտի պատասխանատուներին ընդլայնել դրա շրջանակներն ու անցկացնել մարզային մակարդակի սպորտլանդիա: «Ողջունելի միջոցառում եք կազմակերպել։ Կցանկանայի, որ այն տարածվեր նաև մյուս դպրոցներում։ Մեր մանկավարժներն իրենց օրինակով կարող են խթանել ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի գաղափարները։ Դպրոցը պետք է ոչ միայն գիտելիքներ հաղորդի, այլ նաև ձևավորի հմտություններ ու արժեքներ՝ նպաստելով կայուն ու պատասխանատու քաղաքացիների ձևավորմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է մարզպետը։

Սպորտլանդիայի շրջանակում ձևավորված թիմերը մրցել են յոթ մարզաձևերում, իսկ միջոցառումն սկսվել է հեծանվավազքով։

Արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Գյումրիի թիվ 11 դպրոցը, երկրորդը՝ թիվ 15, իսկ երրորդը՝ թիվ 9 դպրոցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում