Թուրքիա

Պետքարտուղար Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ֆիդանի հետ

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղար Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ֆիդանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցմանն ուղղված հարցերը, ինչպես նաև Սիրիայի թեման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մասին հունիսի 3-ին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ 

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին աջակցությունը՝ դադարեցնելու արյունահեղությունը: Պետքարտուղարը և արտգործնախարար Ֆիդանը նաև քննարկել են Սիրիան և այն քայլերը, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել է պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ՝ նպաստելու, որ Սիրիան ընթանա դեպի կայունություն և դառնա իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող երկիր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր երկրորդ ուղիղ բանակցությունները կայացել են Ստամբուլում, հունիսի 2-ին։ Բանակցությունների առաջին փուլը ևս կայացել էր Ստամբուլում, մայիսի 16-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում