Միացյալ Նահանգներ

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ պետական ֆինանսավորումն ապասառեցնելու որոշում կայացնելու խնդրանքով

1 րոպեի ընթերցում

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ պետական ֆինանսավորումն ապասառեցնելու որոշում կայացնելու խնդրանքով

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ խնդրելով որոշում կայացնել 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումն ապասառեցնելու վերաբերյալ։ Ֆինանսավորումն արգելափակվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից և Հարվարդի կողմից որակվել որպես անօրինական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ամերիկյան վարչակազմի դեմ Բոստոնում ԱՄՆ-ի շրջանային դատարան ներկայացված Հարվարդի հայցի համաձայն՝ ապրիլի 14-ից ի վեր բուհը 957 կարգադրություն է ստացել՝ սառեցնելու այն հետազոտությունների ֆինանսավորումը, որոնք վերաբերում են ազգային անվտանգության սպառնալիքներին, օնկոլոգիական և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրություններին: Սա պայմանավորված էր նրանով, որ համալսարանն ավելի վաղ մերժել էր Սպիտակ տան կողմից ներկայացված պահանջները։

Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հանդես են եկել Հարվարդի և այլ հեղինակավոր ամերիկյան համալսարանների վերաբերյալ հայտարարություններով: Իշխանությունների կարծիքով՝ բուհը չի կարող ապահովել հրեա ուսանողների և դասախոսների լիակատար անվտանգությունը, որոնց սպառնում են պաղեստինամետ ակտիվիստները, ովքեր դեմ են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում