Կրթություն

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականացվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականացվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի՝ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրերի ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության շրջաբերական գրության մեջ ընդգծվում է, որ գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4–րդ, 9–րդ, 12–րդ դասարաններին՝ կիսամյակների ավարտական քննությունները պատշաճ կազմակերպելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում