Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ

3 րոպեի ընթերցում

Չինաստանի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ի գործողությունները, այդ թվում՝ չիպերի արտահանման վերահսկողության նոր կանոնները և ուսանողական այցագրերի չեղարկման սպառնալիքները, խախտում են Վաշինգտոնի և Պեկինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և վնաս հասցնում Չինաստանի շահերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրահրել է նոր տնտեսական և առևտրային տարաձայնություններ՝ խորացնելով երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների անորոշությունն ու անկայունությունը», - գործակալությունը մեջբերում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ այդ գործողությունները լրջորեն հակասում են մայիսին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխհամաձայնությանը։

Չինաստանի առևտրի նախարարությունում հայտարարել են, որ Պեկինը կատարել է համաձայնագրի իր մասը, իսկ ԱՄՆ-ն խախտել է պարտավորությունները։ Դրանց հետագա չկատարման դեպքում չինական իշխանությունները կարող են «վճռական միջոցներ» ձեռնարկել, ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 12-ին Ժնևում տնտեսական և առևտրային բանակցություններ են տեղի ունեցել Պեկինի և Վաշինգտոնի պատվիրակությունների միջև։ Արդյունքները դրական են գնահատել ինչպես Չինաստանի պետական ​​խորհրդում, այնպես էլ Սպիտակ տանը։

The Associated Press-ը հիշեցնում է, որ հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ն համաձայնել էր մայիսին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%: Ի պատասխան՝ չինական կողմը խոստացել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 125%-ից իջեցնել մինչև 10%:

Մայիսի 30-ին Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը խախտել է պայմանավորվածությունները: Ավելի ուշ նա նշել է, որ հույս ունի լուծել առևտրային խնդիրները ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

Օրեր առաջ Թրամփի վարչակազմը հայտարարել է օտարերկրյա ուսանողների, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիների այցագրերի չեղարկման մտադրության մասին, ինչը Չինաստանի կողմից նույնպես ընկալվել է որպես իր շահերին հակասող: 

The Associated Press-ը նշում է, որ ԱՄՆ-ում սովորում է Չինաստանից ժամանած ավելի քան 275 000 ուսանող:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն «ագրեսիվորեն կչեղարկի» չինացի ուսանողների վիզաները. Ռուբիո

Հայերեն Русский

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր