Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, նման հայտարարություն է տարածել երկրի վարչապետի գրասենյակը:

«Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի նորացված ծրագիրը, որն ուղղված է մեր պատանդների ազատ արձակմանը, սակայն ՀԱՄԱՍ-ը նախկինի պես հավատարիմ է մերժման իր դիրքորոշմանը։ Ինչպես նշել Է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ի պատասխանն անընդունելի է և  գործընթացը հետ է մղում», - ասված է գրասենյակի հայտարարության մեջ, ըստ որի՝  Իսրայելը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել իր պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար: 

Ավելի վաղ շարժումը միջնորդներին էր փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Ուիթկոֆի առաջարկին իր պատասխանը: 

Ինչպես նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, ապագա համաձայնագրի շրջանակներում շարժումը պատրաստ է ազատ արձակել 10  իսրայելացի պատանդների և հանձնել 18 զոհվածների մարմինները ՝ պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի Իսրայելի բանտերից դուրս գալու դիմաց: 

ՀԱՄԱՍ-ը նաև պահանջել է մշտական հիմունքներով դադարեցնել կրակը Գազայում և դուրս բերել իսրայելական զորքերն ու  ապահովել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը:

Հայերեն Русский

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 04/06/26

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր