Մշակույթ

Հաստատվել են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

2 րոպեի ընթերցում

Հաստատվել են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նոր կարգավորումը նպատակ ունի խթանել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումները: 

Ըստ հաստատված կարգի՝ ՀՀ-ում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպությունները կանցնեն հավատարմագրման գործընթաց: Փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները կհավատարմագրվեն՝ հինգ տարի ժամկետով վերահավատարմագրման իրավունքով, և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

Ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին` նպաստելով մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների արդյունավետության բարելավմանը:

«Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությունը 2025 թվականի մայիսի 29-ի նիստում, ուժի մեջ կմտնի  պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում