Վարդենիս համայնքի Արփունք գյուղում կրթահամալիր է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի մարտից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց, արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, կրթահամալիրը կառուցվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ։ 

Կրթահամալիրը սպասարկելու է Վարդենիս համայնքի Արփունք և Ավազան գյուղի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներին։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Սթրոնգ Բիլդեր» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2027 թվականի փետրվարին։ 

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26