Ասիա

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ

Սինգապուր կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ։ Կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրել են կենտրոնների աշխատանքը, գործառույթները, խոսել միջազգային արբիտրաժի և հաշտարարության առանձնահատկությունների մասին: Ընդգծվել է Միջազգային հաշտարարության Սինգապուրի կոնվենցիայի կարևորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանը խոսել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) մասին, որի ստեղծումը կարևոր քայլ էր Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման ուղղությամբ: Գործընկերներին ներկայացվել են այս ընթացքում AMCA-ի գործունեության պատմությունն և ձեռքբերումները:

Նշվել է, որ Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման ընթացքում Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել, ինչպես նաև իրականացրել աշխատակիցների վերապատրաստումներ` կիսվելով իրենց հարուստ փորձով:

Նախարարը նույնպես ընդգծել է Սինգապուրի կոնվենցիայի վավերացման կարևորությունը նշելով` Հայաստանն այն ստորագրել է, և ներկայումս քննարկումներ են իրականացվում Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ դրա վավերացման ուղղությամբ: Սրբուհի Գալյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումների արդյունքում ավելի շատ հիմնավորումներ կգեներացվեն, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ կոնվենցիայի վավերացումը:

Կողմերը քննարկել են համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները հատկապես մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում:

Նախարարը կենտրոնների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-5-ը կայանալիք Հայաստանի միջազգային արբիտրաժային շաբաթին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում