Թուրքիա

Ֆիդանը Մոսկվայում բանակցություններից հետո կմեկնի Կիև. Reuters

1 րոպեի ընթերցում

Ֆիդանը Մոսկվայում բանակցություններից հետո կմեկնի Կիև. Reuters

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պլանավորում է Մոսկվայում անցկացվող բանակցություններից հետո՝ շաբաթվա վերջին այցելել Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ գործակալության զրուցակիցների՝ Մոսկվայում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է հաստատել իր երկրի միջնորդական դերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։

Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է գտնվում մայիսի 26-ից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Մայիսի 26-ին Ֆիդանին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպում է ունեցել նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ, որը գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայացած բանակցություններում։

Մայիսի 27-ին նախատեսվում է Լավրով-Ֆիդան հանդիպումը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում