Առաջնահերթություն ունեցող երեխաների՝ նախադպրոցական հաստատություն ընդունվելու համար գրանցվելու ժամկետ է սահմանվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական հաստատություն ընդունվելու համար գրանցվելու հստակ ժամկետ է սահմանել առաջնահերթություն ունեցող երեխաների համար (երեխաներ, որոնց քույրերը, եղբայրները սովորում են տվյալ հաստատությունում)։ Նրանք կարող են դիմել մինչև տվյալ տարվա մարտի 1-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 26-ին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՀՀ քաղաքացիների տեսահարցերին։

«Երևանի քաղաքապետարանի կայքում գործում է հերթագրման առցանց համակարգ։ Ընդունելության կարգով մենք արել ենք մի կարգավորում, որպեսզի հնարավոր լինի ապահովել առաջնահերթություն ունեցող և մյուս երեխաների կրթության իրավունքը։ Հստակ ժամկետ ենք սահմանել առաջնահերթություն ունեցող երեխաների գրանցման համար։ Նրանք կարող են գրանցվել մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, ինչը նշանակում է, որ, եթե առաջնահերթություն ունեցող երեխային չեն գրանցում մինչև սահմանված ժամկետը, բոլոր երեխաները ընդհանուր հիմունքներով են գրանցվում»,-շեշտեց Անդրեասյանը։

Նա ընդգծեց՝ ստանում են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ հաճախ առաջնահերթություն ունեցող երեխաներն այնքան շատ են, որ չեն կարողանում գրանցել մյուս երեխաներին, և նրանց կրթության իրավունքի խնդիր է ծագում։ «Լուծումներից մեկը որոշակի քվոտաներ սահմանելն է առաջնահերթություն ունեցող երեխաների համար, որպեսզի նաև մյուս երեխաները կարողանան իրացնել   նախադպրոցական կրթությունից օգտվելու իրենց իրավունքը»,-ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության մեծածավալ ծրագրերից մեկը 500 մանկապարտեզների ծրագիրն է։ «Երևանում վերջին տարիներին բազմաթիվ մանկապարտեզներ ենք վերանորոգել, վերակառուցել, ամբողջությամբ նոր կառուցել, և քաղաքապետարանը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Խրախուսում ենք նաև մասնավոր մանկապարտեզների թվի աճը։ Հիմա նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ են ընթանում, որոնք հնարավորություն կտան գործել ավելի ճկուն պայմաններում և ապահովել ծառայությունների որակը»,-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում