Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

2 րոպեի ընթերցում

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին: 

ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի մայիսի 22-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի N 4, Ճամբարակի N 1, Վարդենիսի N 2, Սևանի N 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:

Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականները: 

Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում, թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ:

Այն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև, որի ընթացքում խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: 

Մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրորդ տեղը գրավել է Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), իսկ երրորդ տեղը` Գավառի N 4 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արև Արզաքանցյան)։ 

Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» կողմից հանձնվել են հուշանվերներ:

Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում: 

Հայերեն

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են ապահովել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ

ՌԴ-ի և Կատարի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Պարսից ծոցում