Իրավունք

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մայիսի 26-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև առկա փոխգործակցությանը և հեռանկարներին: 

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում՝ ուղղված միջազգային իրավական նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում