Քաղաքականություն

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը մայիսի 26-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ն։

Այցի շրջանակում նա կմասնակցի «Երևանյան երկխոսություն» համաժողովի բարձր մակարդակի պանելային քննարկումներին, որտեղ կանդրադառնա տեղական և տարածաշրջանային իշխանությունների դերին՝ որպես եվրոպական ժողովրդավարության հիմնասյուն։ Քուլսը կարևորելու է դրանց առանցքային դերը Եվրոպայի նոր ժողովրդավարական պակտում։

Պաշտոնական այցի ընթացքում Քոնգրեսի նախագահը նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման նոր օրենքի մշակման գործընթացը, ժողովրդավարական նորարարությունների խթանման, քաղաքացիների ներգրավման և ժողովրդավարության նկատմամբ վստահության վերականգնման ուղիները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում