ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընթացիկ և նախանշվող ծրագրերը: Անդրադարձ է եղել Համաշխարհային բանկի հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակին:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկին՝ կրթության ոլորտում տարիներ շարունակ ցուցաբերած արդյունավետ աջակցության համար։ Նա կարևորել է Համաշխարհային բանկի շարունակական ներգրավվածությունը կրթության ոլորտի բարեփոխումներում՝ ընդգծելով, որ գործընկերային հետևողական մոտեցումը նպաստում է երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։

Նախարարը նշել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատվելուց հետո ներկայացվել է ԱԺ քննարկմանը, համակարգային բարեփոխումների հիմք է հանդիսանալու։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում են նաև հանրային լսումներ Ազգային ժողովում, ինչը կարևոր նախապայման է՝ մասնակցային և թափանցիկ օրենսդրական գործընթաց ապահովելու առումով։

Միխալ Ռուտկովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը կրթության և գիտության ոլորտների բարեփոխման հարցում և վերահաստատել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու այս ոլորտի բարեփոխումներին:

Կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում