Վաշինգտոնում սպանվել են Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի Հրեական թանգարանում տեղի ունեցած միջոցառումից հետո մայիսի 21-ի ուշ երեկոյան շենքից դուրս գալիս սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից՝ մեկ տղամարդ և մեկ կին։ Կասկածյալը ձերբակալված է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան խոսնակը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցների վրա կրակել են «մոտ հեռավորությունից»։

Կրակողը 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է Չիկագոյից, որը բացականչել է «Ազատություն Պաղեստինին»։ Նա չի փորձել փախուստի դիմել և հրաձգությունից հետո փորձել է մտնել շենք, որտեղ նրան բռնել են անվտանգության աշխատակիցները։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում դատապարտել է տեղի ունեցածը՝ նշելով, որ հակասեմիտական սպանությունները պետք է դադարեն։

«Ատելությունն ու արմատականությունն ԱՄՆ-ում տեղ չունեն», - գրել է Թրամփը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը նույնպես դատապարտել են տեղի ունեցածը։ 

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը X սոցիալական հարթակում գրել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունները կապի մեջ են միջադեպից հետո։ 

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար