Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական երաշխիքներ չի տրամադրել մետաղական հանածոներին առնչվող գործարքի շրջանակում. Մարկո Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական երաշխիքներ չի տրամադրել մետաղական հանածոներին առնչվող գործարքի շրջանակում. Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգները Ուկրաինային ռազմական բնույթի երաշխիքներ չի տրամադրել հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 21-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ռազմական որևէ երաշխիք չկա»,- նշել է նա՝ պատասխանելով Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ հնչած հարցին։

Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը պահպանում է Ռուսաստանի նկատմամբ ավերիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, սակայն դրա փոխարեն ձգտում է դիվանագիտական ​​միջոցներով խաղաղության հասնել Ուկրաինայում։

«Նախագահը (Դոնալդ Թրամփը - խմբ.) հստակ հասկացրել է, որ ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն խստացնելու տարբերակներ, եթե դրանց կարիքը զգացվի: Նա կնախընտրեր, որ կողմերը համաձայնվեն խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց, եթե դա չաշխատի, ապա շատ լավ գիտակցում է կործանարար պատժամիջոցների հնարավորությունները»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում