Քաղաքականություն

Բեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել

2 րոպեի ընթերցում

Բեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում մայիսի 18-ին տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Լիբանանում ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից, այս ընտրություններում լիբանանահայ համայնքը ներկայացնող ավանդական կուսակցությունների առաջադրած բոլոր թեկնածուները հասել են հաջողության: 

Հատկանշական է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած քաղաքային խորհրդի անդամների ընտրությունը, որոնց արդյունքներով 3 հայ դարձել է Լիբանանի քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, ինչպես նաև  Սերժ Մելքոնյանը և Վահրամ Պարսումյանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից։ 

Բեյրութի քաղաքային խորհուրդը բաղկացած 24 է անդամից։ 

Հայկական ավանդական կուսակցությունները Բեյրութի քաղաքային խորհրդի ընտրություններում մաս են կազմել «Բեյրութը մեզ կհավաքի» կոալիցիային։ 

Նշվում է, որ այս կոալիցիայի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ դրանում ընդգրկված ուժերը  հավասարապես քրիստոնեական և մուսուլմանական  համայնքներն էին ներկայացնում: 

«Այս ցանկի հայկական հատվածում ծանրակշիռ և որոշիչ դեր են  խաղացել հայկական միասնակության քվեները: Նշենք, որ 2026 թվականին տեղի են ունենալու Լիբանանի խորհրդարանական ընտրությունները, և անցած կիրակի օրվա ընտրությունների արդյունքները կարևոր էին հայ համայնքի քաղաքական կշիռը հաստատելու իմաստով: Քաղաքային խորհրդի ընտրություններին զուգահեռ, տեղի ունեցան նաև թաղապետերի ընտրություններ, որոնցում նույնպես ամբողջական  հաղթանակ արձանագրեցին ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ռամկավար Ազատական կուսակցության թեկնածուները»,-հայտնեցին ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում