Ռուսաստան

Պուտինն այցելել է Կուրսկի մարզ՝ ուկրաինական ուժերի դեմ գործողության ավարտից հետո առաջին անգամ

1 րոպեի ընթերցում

Պուտինն այցելել է Կուրսկի մարզ՝ ուկրաինական ուժերի դեմ գործողության ավարտից հետո առաջին անգամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին այցելել է Կուրսկի մարզ և հանդիպել կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 21-ին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

ՌԴ նախագահը նաև հանդիպում է ունեցել Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ, իսկ Կուրչատով քաղաքում խորհրդակցություն է անցկացրել մունիցիպալիտետների ղեկավարների հետ։ Պուտինը նաև այցելել է Կուրսկի ԱԷԿ-2, որը գտնվում է կառուցման փուլում։

ՏԱՍՍ-ը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի մարզի լիակատար ազատագրումից հետո սա Պուտինի առաջին այցն է տարածաշրջան։ 

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին ուկրաինական ուժերի դեմ գործողության ավարտի մասին զեկուցել էր ապրիլի 26-ին։ Մինչ այդ Պուտինը Կուրսկ էր այցելել մարտին։ 

Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզ էին ներխուժել 2024 թ. օգոստոսի 6-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում