Մշակույթ

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն իր երաժշտությունն է ներկայացրել Կաննի 78-րդ կինոփառատոնին

2 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն իր երաժշտությունն է ներկայացրել Կաննի 78-րդ կինոփառատոնին

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը մասնակցել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին՝ ներկայացնելով ոչ միայն իր արվեստը, այլև հայկական մշակույթի նրբությունն ու ինքնատիպությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կաննում ներկայացվել է նաև կոմպոզիտորի երաժշտությամբ ֆիլմը: 

Շուշան Սարգսյանը մասնակցել է Marche du Film-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին, ներկայացրել իր երաժշտական ստեղծագործությունները մի շարք միջազգային կինոընկերությունների ներկայացուցիչների՝ պրոդյուսերների և ռեժիսորների՝ ձեռք բերելով համագործակցության խոստումնալից պայմանավորվածություններ։ Այս հաջող քայլերը խոստանում են կրկին բարձրացնել հայի ու Հայաստանի անունը միջազգային հարթակներում։ 

Կոմպոզիտորը ներկա է եղել նաև ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական տան» միջոցառումներին։ Կարմիր գորգով Շուշան Սարգսյան անցել է հատուկ իր համար կարված «Կոմիտասյան մանուշակներ» անվանումը կրող զգեստով։ Զգեստի հեղինակն է դիզայներ Լուսինե Մովսիսյանը (Լուսնէ արտ), որը ոգեշնչվել է Կոմիտասի ջրամանների նախշազարդերից։ Զգեստը փոխանցում է հայկական մշակույթի խորությունն ու նրբագեղությունը։ Զգեստի հեղինակն ու նախշազարդողը Լուսինե Մովսիսյանն է, կարող դիզայներ՝ Նինա Սարկիսյանց, ոճաբան՝ Արմինե Գևորգյան։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում