Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնի կողմից իրականացվել է երեխաների իրավունքների իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների  գործողությունների շրջանակներում  «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնի կողմից այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է  Երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանը, «Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ Իշխան»-ը  Գեղարքունիքի մարզում երեխաների պաշտպանության ոլորտում հանդիսանում է միակ ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնը, որը համաֆինանսավորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և  «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» միջոցառման շրջանակներում 2024-2025 թվականների ընթացում պարբերաբար իրականացնում է արշավ՝ ուղղված երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնի կողմից իրականացվող արշավն  ուղեկցվել է տարաբնույթ տեղեկատվական ակցիաներով և միջոցառումներով։ Արշավի պլանավորման և գործողությունների մշակման փուլին ներգրավվել են նաև կենտրոնի սաները՝ հանդես գալով իրենց առաջարկներով։ 

«Երեխայի իրավունքների իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավը ընթացել է երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի չորս հիմնաքարային սկզբունքների հիման վրա՝ առանց խտրականության, երեխայի լավագույն շահ, կյանքի ու զարգացման իրավունք, մասնակցության իրավունք։ Հիմնվելով այս հիմնաքարային սկզբունքների վրա՝ կենտրոնի մասնագիտական թիմի կողմից իրականացվել են ինտերակտիվ վարժանքներ, խմբային ու տեղեկատվական հանդիպումներ ծրագրի շահառու երեխաների և նրանց ծնողների համար։ Այս հանդիպումների արդյունքում շահառու երեխաները և ծնողները  իրազեկվել են ՄԱԿ-ի կողմից ընդունված երեխաների իրավունքների մասին կոնվենցիային։ Կենտրոնի սաները Արտթերապիայի միջոցով պաստառների վրա պատկերել են իրենց իրավունքները՝ իրենց աչքերով։ Սա նպաստել է երեխաների շրջանում իրենց իրավունքների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը։ Վերոնշյալ արշավի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել նաև ոլորտային մասնագետների հետ»,-նշեց Սոնա Խաչիկյանը։ 

Այս տարվա մայիսի 15-ին  կենտրոնում նշվել է Ընտանիքի միջազգային օրը։ Տոնի առթիվ կենտրոնում հյուրընկալվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Ա․ Հովեյանը, որը ծրագրի շահառու ծնողների ու երեխաների հետ հանդիպման ընթացքում խոսել է հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանին դիմելու եղանակները, սաներն ու ծնողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի հետ հանդիպմանը զուգընթաց միջոցառմանը մասնակից երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները պատրաստել ու գունազարդել են մեծ պաստառ՝ «Ընտանիքում  և համայնքում ապրելու իմ իրավունքը» թեմայով։

Իսկ մայիսի 20-ին կենտրոնում հյուրընկալվել են ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Գավառի բաժնի ոստիկանության ներկայացուցիչ մասնագետները և  կենտրոնի սաների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել երեխաների իրավունքների պաշտպանությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը։  

Երեխաները  հանդիպման ավարտին լրացրել են «Երեխայի Իրավունքներ» թեմայով բառախաղը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների շրջանակներում երեխայի իրավունքների իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավին ներգրավվել են կենտրոնի 65 շահառու երեխաներ, 40 ծնողներ։ 

2024-2025 թվականների ընթացքում վերոնշյալ միջոցումներն իրականացնելիս՝ կենտրոնի բազմամասնագիտական թիմը կիրառել և օգտվել է համագործակից կառույցների կողմից տրամադրած մասնագիտական նյութերից ու խորհրդատվությունից։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով