Միացյալ Նահանգներ

Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային

ԱՄՆ վարչակազմը չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումը, սակայն ռազմական օգնության նոր փաթեթներ ձևավորելու հնարավորության մասին որոշում չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Կիևին զենք ուղարկելու ծրագիրը չի չեղարկվել: Նրանք շարունակում են զենք ստանալ»,- ասել է Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է միջոցներ խնդրել Կոնգրեսից՝ Ուկրաինային սպառազինությունների ևս մեկ փաթեթ տրամադրելու համար: 

«Դա այլ հարց է: Սպիտակ տունը պետք է որոշում կայացնի, թե արդյոք արժե գնալ Կոնգրես՝ լրացուցիչ ֆինանսավորեում ստանալու համար: Բայց այն ամենը, ինչ հաստատվել և յուրացվել է Կոնգրեսի կողմից, շարունակում է ուղարկվել», - ասել է պետքարտուղարը:

Նա ընդգծել է, որ Կիևին ամերիկյան հետախուզական տեղեկատվություն տրամադրելու ծրագիրը նախկինում մեկ շաբաթով դադարեցվել էր։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում