Մարզային

Թալին-Մաստարա ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Թալին-Մաստարա ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 20-ին, ժամը 18:15-ին ահազանգ է ստացել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Iveco մակնիշի բեռնատարը և Toyota մակնիշի ավտոմեքենան։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին․ նա վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում