ՀՀ ԿԳՄՍ և Էստոնիայի մշակույթի նախարարները քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցեր

3 րոպեի ընթերցում

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում:  Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր հարթակներ: 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում իրականացնում է օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ստեղծագործական ոլորտի, թատերական և համերգային կազմակերպությունների առևտրայնացմանը: Նա անդրադարձել է Հայաստանում ստեղծարար արդյունաբերության մեծ ներուժին՝ նշելով, որ եթե միջազգային ինտեգրումը և տեղական տաղանդների խրախուսումը շարունակվեն, այդ ոլորտը կարող է դառնալ երկրի տնտեսական զարգացման առանցքային ճյուղերից մեկը:

Ըստ աղբյուրի՝ նախարարները կարևորել են համատեղ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր կազմակերպելու հեռանկարները, համապատասխանաբար,  թանգարանների և համերգային կազմակերպությունների միջև համագործակցությամբ: Այս համատեքստում կարևորվել են միջթանգարանային համագործակցության խթանումն ու ոլորտի զարգացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նախորդ տարի ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը: Նախարարի խոսքով՝ նոր կառույցը նպատակ ունի բարելավելու թանգարանային ոլորտի կառավարումը և մարքեթինգային քաղաքականությունը՝ խթանելով նաև թանգարանային ոլորտի միջազգայնացումը:  

Կողմերն առանձնակի կարևորել են նաև կինոյի ոլորտում համագործակցությունը՝ խրախուսելով համատեղ ֆիլմարտադրության նախագծերն ու մասնակցությունը, մասնավորապես, Տալլինի «Սև գիշեր» և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոններում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև  Էստոնիայի կինոյի ինստիտուտի և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման հնարավորություններին:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին