Քաղաքականություն

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի՝ իշխանություններին ուղղված մեղադրանքին

2 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի՝ իշխանություններին ուղղված մեղադրանքին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ներկայիս «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար է փոխանցվել պետբյուջե, որ իշխանությունները յուրացրել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրառման մեջ ասվում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար պետբյուջե փոխանցելու և այդ գումարները «ուտելու» համար: 

«Հայաստան» խմբակցության սիրելի առաջնորդին հիշեցնեմ, որ 2021 թվականին այդ նույն «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ձևավորվեց քննիչ հանձնաժողով՝ հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու համար: Կես տարի նիստեր արեցինք, հրավիրեցինք տարբեր պաշտոնյաների: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: 

Առ այսօր նույնիսկ զեկույց չի տվել այդ հանձնաժողովը, որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները: Վստահ եմ՝ հանրության տեղեկացված լինելու իրավունքով մտահոգ մեր լրատվամիջոցները կուղղեն այս հարցը Քոչարյանի պատգամավորներին: Վերջ ի վերջո՝ ի՞նչ բացահայտեցին վերջիններս քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում