Պուտինն առաջնահերթություն է համարել ուկրաինական ճգնաժամի առանցքային պատճառների վերացումը
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման մեջ գլխավորը ճգնաժամի առանցքային պատճառները վերացնելն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուզում եմ նշել, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է, մեզ համար գլխավորն այս ճգնաժամի առանցքային պատճառները վերացնելն է»,- լրագրողներին ասել է Պուտինը։