1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովասարի 3-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 66 միլիոն 982 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ծովասարի 3-րդ փողոցի ասֆալտապատում՝ 700 մետր երկարությամբ և 3500 քառակուսի մետր մակերեսով, ջրահեռացման ու ոռոգման առուների տեղադրմամբ, առանձին տեղերում՝ հենապատերի կառուցմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մայիսի 14-ից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ Այս պահին ընթանում են հենապատերի կառուցման աշխատանքները։ Շինարարությունն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։