Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Կարեյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Կարեյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին 2024 թվականի հոկտեմբերից, ամբողջությամբ ավարտվել են մայիսի երկրորդ կեսի դրությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Կարեյան փողոցը հիմնանորոգվել է   ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ 

 Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն 970 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում  Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Կարեյան փողոցը հիմնանորոգվել է  603 գծամետր երկարությամբ և 3600 քառակուսի մետր մակերեսով, մայթի կառուցմամբ, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ։ 

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

 Կարեյան փողոցը, թաղամասի բնակիչների վկայությամբ,  1984 թվականից ի վեր հիմնանորոգվում է առաջին անգամ։

Հայերեն