Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Նիկուշոր Դանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանի վարչապետը։

Եվրոպա

Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский