Սևան համայնքում շարունակվում են ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել և ընթանում  են ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթվա» միջոցառումները, որոնք անցկացվում են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մայիսի 14-ին Սևանի բազմագործառութային պետական քոլեջում անցկացվել է ճանաչողական դաս՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, մոնտաժում և շահագործում» թեմայով։

Մայիսի 16-ին Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվել է դեկորատիվ բույսերի և ծաղիկների ցուցահանդես՝ «Մաքուր միջավայր» խորագրով։ 

Մայիսի 16-ին «Սևան համայնքի ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել  բնապահպանական թեմաներով վավերագրական ֆիլմերի դիտում, որին հաջորդել է քննարկում։

Մայիսի 17-ին կազմակերվել է հեծանվաարշավ Սևան քաղաքից դեպի Գագարին բնակավայր։

Մայիսի 12-ից 30-ը ներառյալ հայտարարվել է նկարչական աշխատանքների մրցույթ՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով։

Մայիսի 15-ից հունիսի 5-ը ներառյալ հայտարարվել է կարճ տեսահոլովակների նկարահանման մրցույթ՝ «5 քայլ դեպի էներգախնայողություն» և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով։

Մայիսի 15-ից հունիսի 1-ը ներառյալ հայտարարվել է լուսանկարչական աշխատանքների մրցույթ՝ «Կանաչ աշխարհ» խորագրով։

««Մայիսի 20-ին Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի կունենա «Բնապահպան միջատները» թեմայով նախագծային աշխատանքի ներկայացում։ 

Նույն օրը  Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվելու է թղթի, պլաստիկի և կտորի վերամշակման արդյունքում ստեղծված իրերի ցուցադրություն։ 

Մայիսի 21-ին Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում կազմակերպվելու է նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ «Իմ կանաչ, մաքուր մոլորակը» խորագրով։

Մայիսի 22-ին Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի կունենա «Մեր մաքուր մոլորակը» թեմայով էկոլոգիական պարապմունք։ 

Մայիսի 30-ին Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի կունենա սպորտլանդիա։ Հունիսի 6-ին Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում ցուցադրվելու է «Փոքրիկ Իշխանը» էկոներկայացումը։ Հունիսի 6-ին Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում, «Դդմաշենի վիքիակումբ» կրթական ծրագրի շրջանակներում, ստեղծվելու են թեմատիկ նյութեր «Ազատ բովանդակությամբ հոդվածների ստեղծում կայուն և վերականգնվող էներգիայի, էներգիայի արդյունավետ օգտագործում» թեմաներով։

Հունիսի 7-ին Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում կազմակերպվելու է Էկոարշավ՝ բնակավայրում գործող երիտասարդական կենտրոնի այցելուների ներգրավմամբ։

Հունիսի 10-ին Ծովագյուղ բնակավայրի «Երիտասարդական կենտրոնում» տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ «Նորարական լուծումներ կանաչ անցման շրջանակներում» գաղափարների հավաքագրում թեմայո։

Հունիսի 12-ին Սևանի համայնքապետարանում կազմակերպվելու է «Կայուն էներգիայի շաբաթվա» և հայտարարված մրցույթների ամփոփում։ Ինչպես տեսնում եք, միջոցառումները թեմատիկ են, հարուստ ու բազմաբովանդակ, որոնք ծառայելու են իրենց բուն նպատակին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով