Գեղարքունիքում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլի մրցումները

5 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում արդեն ավարտվել են  «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլի մրցումները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցաշարն անցկացվել  է 2 տարիքային խմբով։ Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմի կազմում ընդգրկվում են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա և 2 աղջիկ: 

Մարզում առաջինը մրցապայքարի մեջ են մտել Սևան համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։ Սևանի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի մայիսի 6-ին  Դրախտիկ-Ծովագյուղի խաչմերուկ 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։ Այստեղ 1-ին տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Սևանի Մ․ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Սևանի N 4 հիմնական դպրոցի թիմն է, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տարքային խմբում ուժեղագույնը Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ տեղում է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում Ծաղկունքի բաց դպրոցի թիմն էր։

Ճամբարակի և Գավառի համայնքային փուլերը կազմակերպվել են մայիսի 8-ին։ Գավառի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են Նորատուս-Լիճք բնակավայրերի միջև ընկած ավտոմայրուղու 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։ Առաջին  տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական, Գավառի    Ա. Իսահակյանի անվան N 4   հիմնական և Գանձակի N 2 միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ երկրորդ տարիքայի խմբում՝ Ծովազարդի, Հայրավանքի և Գանձակի N 2 միջնակարգ դպրոցների թիմերը։

Ճամբարակի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են Շողակաթ-«Արևիկ» հանգստյան գոտու 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում։ Առաջին տարիքային խմբում ուժեղագույնը Մարտունի գյուղի  միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ տեղում  էր Գետիկի, իսկ երրորդ տեղում՝  Թթուջրի  միջնակարգ դպրոցների թիմերն էին։  2-րդ տարիքային խմբում առաջինը Գետիկի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղացրել են  Թթուջրի և Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը։

Մարտունու համայնքային փուլի մրցումներն անցկացվել են  մայիսի 13-ին Վաղաշեն-Կարճաղբյուր 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում։ Այս փուլի մեկնարկին ներկա է եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Առաջին և երկրորդ տարիքային խմբերում հաղթող է ճանաչվել  Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդը Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմն էր։ Առաջին տարիքային խմբում երրորդ տեղը գրավեց Ձորագյուղի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ Վարդաձորի միջնակարգ դպրոցների թիմերը։ Վարդենիսի համայնքային փուլի մրցումներն   անցկացվել են  մայիսի 14-ին, Մեծ Մասրիկ-Դարանակ ճանապահի 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։  Այստեղ առաջին տարիքային խմբում ուժեղագույնը Վանևանի միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ հորիզոնականում Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկի, իսկ երրորդում՝ Լճավանի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերն էին։ Երկրորդ տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր  գրավել են  համապատասխանաբար Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկի, Լճավանի Ա. Խաչատրյանի անվան և Մաքենիսի միջնակարգ դպրոցների թիմերը։

Համայնքային փուլի բոլոր մրցումների մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։

Ըստ տարիքային խմբերի մարզի հինգ համայնքային փուլերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը 2025 թվականի մայիսի 30-ին կմասնակցեն ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներին։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով