Սուբվենցիան ծրագրի շրջանակներում Ախուրիկում բացվեց մանկապարտեզ

2 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է Ախուրիկի նախկին դպրոցի շենքը, որը կծառայի որպես մանկապարտեզ, շենքում կտեղակայվեն նաև Ախուրիկի վարչական նստավայրը, համայնքային կենտրոնը և արվեստի խմբակները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկխմբանոց մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ապահովված է անհրաժեշտ գույքով և խաղասարքերով։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրի արժեքը կազմում է 89 միլիոն դրամ, որից 70 տոկոսը կառավարության, իսկ 30 տոկոսը՝ համայնքի ներդրումն է։

Չնայած երկարատև շինարարական աշխատանքներին, շինության արտաքին պատերին նկատվել են շինարարական թերություններ, ինչը մանկապարտեզի պաշտոնական բացման ժամանակ  չվրիպեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի աչքից։ Մարզպետը համայնքի բնակիչների և լրատվամիջոցների ներկայությամբ հորդորեց շինարարին և վարչական ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում վերացնել թերությունները։

«Մեր կառավարության ուշադրությունն ուղղված է դպրոցներին, մանկապարտեզներին և բուհական հաստատություններին՝ համայնքներն ամուր պահելու և կրթված հասարակություն ունենալու նպատակով։ Այս երեխաների աչքերի փայլը հենց այն է, ինչի համար մենք աշխատում ենք։ Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ չպետք է ունենանք այն թերությունները, որոնք կան այսօր։ ՀՀ կառավարությունը տրամադրել է ավելի քան հարյուր միլիոն դրամ, բայց ունենք թերացումներով պատ ու դուռ»։

Դավիթ Առուշանյանը հավելեց, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը կարձանագրի այդ թերությունները, որոնք պետք է վերացվեն մեկ շաբաթվա ընթացքում։

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք