Գավառ համայնքը միացել է «ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթվա» միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքը  միացել է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարված` «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Գավառ համայնքի Գանձակի մշակույթի տունը կազմակերպել էր ձեռքի աշխատանքների բացօթյա ցուցահանդես։ 

Ձևաչափը հատուկ էր ընտրված՝ անցորդներին ևս թեմատիկ իրազեկումներում ներգրավելու համար։

Մշակույթի տան «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Կավագործություն և նկարչություն» խմբակների սաները ստեղծագործական աշխատանքներում ներկայացրել էին իրենց պատկերացումները վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, էներգախնայողության և ոլորտին առնչվող թեմաների մասին։

Ցուցահանդեսին մասնակցել են Գավառի համայնքապետարանի՝ «ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթվա» միջոցառումները համակարգողները, համայնքի մշակութային հաստատություների ներկայացուցիչներ, բնակիչներ։

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով