Սևան համայնքի ավագանու հերթական նիստում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

3 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը, որը վարել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու հերթական նիստին ներկայացված օրակարգային հարցերը հաստատելուց հետո դրանք ներկայացվել են քննարկման: 

Սևան համայնքի ավագանու որոշմամբ տրանսպորտային 5 միջոց՝ բազմաֆունկցիոնալ Էքսկավատորը, բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչը, գրեյդերը, երկու ինքնաթափ, որոնք Սևան համայնքը ստացել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակներում, փուլային կարգով, անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվել է «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին: Այդ և նախկինում ՀՈԱԿ-ին փոխանցված ևս երկու կոմունալ տրանսպորտային միջոց կօգտագործվեն Սևան համայնքում կոմունալ սպասարկման աշխատանքների կազմակերպման նպատակով:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Սևան համայնքի Գագարին բնակավայրում Ազատամարտիկների անվամբ փողոց է անվանակոչվել:

Սևան համայնքի ավագանին նախնական համաձայնություն է տվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևան քաղաքում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծային փաստաթղթերին (հանրային լսումը կայացել է ապրիլի 28-ին):

Մեկ այլ որոշմամբ նախնական համաձայնություն է տրվել նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում նոր Հանգստի գոտու կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը (հանրային լսումը կայացել է մայիսի 5-ին):

Նիստին ներկայացված մյուս հարցերը ևս հաստատվել են որոշումներով:

Սևան համայնքի ղեկավարին և ավագանուն հասցեագրված մի շարք դիմումներ համապատասխան որոշումներով ամրագրվել են, որոշ դիմումներ լրացուցիչ կուսումնասիրվեն:

Նիստի ընթացքում Սևան համայնքի ավագանու անդամների կողմից բարձրաձայնվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր, արվել են առաջարկություններ: 

Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի վերջին նիստը կկայանա հունիսին: 

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26