Ուկրաինայի պաշտպանության նախարարն արդյունավետ է անվանել Ստամբուլում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը դրական է պատասխանել այն հարցին՝ արդյոք հանդիպումն արդյունավետ է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը տարածել է «Մի-Ուկրաինա» հեռուստաալիքը։

«Այո», - պատասխանել է նա համապատասխան հարցին։

Իր հերթին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի։ 

Այս եռակողմ հանդիպումից հետո ակնկալվում էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները, պետք է սկսվեին տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։ Այս բանակցություններին ևս թուրքական պատվիրակությունը ներկա է գտնվելու։ 

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է բանակցությունների անցկացման վայր։

Հայերեն Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել