Խաղադաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձն այլևս չի կարող անվտանգություն ապահովել. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Ագային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում: 

«Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը: Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները»,-շեշտել է ԱԺ նախագահը:

Հայաստանի Գավաթի՝ 2025թ. մայիսի 13-ին կայացած եզրափակիչ խաղի ընթացքում միջադեպ էր արձանագրվել: Մասնավորապես, անվտանգության ապահովման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պահնորդական ծառայություն մատուցող անձանցից մեկը անհամաչափ ուժ էր կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որը խաղի ավարտին մտել էր խաղադաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խիստ դատապարտել էր նման վարքագիծը և այն համարել անընդունելի: 

Հայերեն English

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին