Թուրքիա

Ստամբուլում մեկնարկել են ԱՄՆ-Թուրքիա-Ուկրաինա բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում մեկնարկել են ԱՄՆ-Թուրքիա-Ուկրաինա բանակցությունները

Ստամբուլում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է European Pravda-ից, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Ուկրաինայի կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ թուրքական կողմից՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում