Փաստերի ստուգում

Ծաղկեպսակների և մեխակների գնումն իրականացվել է ամբողջ 2025 թվականի կարիքների համար. ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Ծաղկեպսակների և մեխակների գնումն իրականացվել է ամբողջ 2025 թվականի կարիքների համար. ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

Ծաղկեպսակների և մեխակների գնումը ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել է ամբողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի՝ տվյալ թեմայով հրապարակմանը: 

«Pastinfo.am կայքում հրապարակված «Վարչապետի աշխատակազմը գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ծաղկեպսակների և մեխակների գնումը Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել է ողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով: 

Այսինքն, հոդվածում առկա ենթադրությունը, թե գնումն իրականացվել է փետրվարի 3-ին՝ որևէ կոնկրետ միջոցառման համար, իրականությանը չի համապատասխանում: 

Հարկ ենք համարում ընդգծել, որ Վարչապետի աշխատակազմի 2025 թվականի կարիքների համար ծաղիկների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով 2024 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կազմակերպվել է էլեկտրոնային աճուրդի եղանակով գնման ընթացակարգ»,- նշված է վարչապետի աշխատակազմի պարզաբանման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում