ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 13-ին 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ 

Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: 

«Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, ապա անպայման հասնում եք արդյունքի: Վստահ եմ՝ ձեր կյանքի հետագա փուլերում շատ ավելի մեծ նպատակներ եք ունենալու և հաջողությունների եք հասնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նածխարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին ու ծնողներին՝ աշակերտների ձգտումներին աջակցելու և դրանց իրականացման համար նպաստավոր միջավայր ապահովելու համար: 

«Դուք կարևորում եք գիտելիքը, ուսումն ու օլիմպիադաներին մասնակցությունը, քանի որ այդ արժեքները կարևորված են նաև ձեր ընտանիքներում և դպրոցներում: Միջավայրը շատ կարևոր է լավ գաղափարներ, ծրագրեր և ճիշտ արժեքներ ձևավորելու համար, որոնք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու և հանրային զարգացում ապահովելու հետագա խթանն ու շարժիչն են հանդիսանալու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: 

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև օլիմպիադաների անցկացման կարգում նախորդ տարի իրականացված փոփոխություններին, որոնք, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, նպատակ ունեն օլիմպիադաների կազմակերպման գործընթացն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնել: ԿԳՄՍ նախարարը նաև անդրադարձել է օլիմպիադաներում դպրոցների մասնակցության աշխարհագրության ընդլայնմանը:

«Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է: Սա լուրջ խնդիր է. կարևոր է, որ թե՛ օլիմպիադաներին մասնակցող, թե՛ հաջողություններ գրանցող երեխաները լինեն մեր բոլոր մարզերի և Երևանի բոլոր ուսումնական հաստատությունների աշակերտները»,- ասել է նախարարն ու ընդգծել՝ այս նպատակին պետք է ծառայի դպրոցներում օլիմպիական խմբակների մշակույթի զարգացումը: 

Նրա խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հնարավորություն է ընձեռում դպրոցներում կազմավորելու օլիմպիական խմբակներ, որոնցում կարող են ընդգրկվել դրանցով հետաքրքրված բոլոր աշակերտները: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցների սերտ և համագործակցված աշխատանքը: 

Հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի գրանցվել է 105902 սովորող. օլիմպիադային մասնակցել է 84256 աշակերտ: Մարզային փուլին մասնակցել է 888 դպրոցի 8101 սովորող, իսկ հանրապետական փուլին՝ 336 դպրոցի 1355 սովորող։ 1–ին կարգի դիպլոմների է արժանացել 72 սովորող։

 

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը