Եվրոպա

Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Swift Response զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Swift Response զորավարժությունները

Նորվեգիայի հյուսիսում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արագ արձագանք» («Swift Response) խոշոր զորավարժությունները՝ ԱՄՆ բանակի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նորվեգական NRK լրատվամիջոցը:

Թրոմս կոմսությունում մեկնարկած զորավարժությունները, որոնք, բացի Նորվեգիայից, տեղի կունենան նաև Շվեդիայում, Լատվիայում և Լիտվայում, կներառեն մոտավորապես 7000 զինվորի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից։ 

Մայիսի 13-ին զորավարժությունները սկսվել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Հունգարիայից 400 դեսանտայինների օդադեսանտային վարժանքներով։ 

Զորավարժությունների նպատակն է ուժեղացնել դաշինքի ուժերի պատրաստվածությունը և նրանց կարողությունը՝ արագ տեղակայվելու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան տարածաշրջաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում