Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունների չորրորդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր՝ երկխոսության նախորդ երեք փուլերի համեմատ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

«Բանակցությունների ընթացքը կարելի է գնահատել որպես հետևողական առաջընթաց», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Ըստ Աբբաս Արաղչիի՝ Մասկատում բանակցությունների ընթացքում կողմերը խորը քննարկումներ են անցկացրել տարաձայնության առանցքային հարցերի շուրջ։ 

«Դրա շնորհիվ մենք կարողացանք հասնել ավելի հստակ փոխըմբռնման, և կողմերի դիրքորոշումները որոշակիորեն մոտեցան»,- նշել է նա։

Նախարարը նաև հայտարարել է, որ կողմերը համատեղ որոշում են կայացրել շարունակել բանակցային գործընթացը։ 

«Իրանը և մյուս կողմը տրամադրված են շարունակել երկխոսությունը և լի են վճռականությամբ՝ շարժվելու դեպի փոխադարձ ընդունելի համաձայնություն», - հավելել է նա։

Արաղչին պարզաբանել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, սակայն հանդիպման հստակ օրն ու վայրը կհամաձայնեցվեն՝ հաշվի առնելով կողմերի աշխատանքային գրաֆիկը։ Նա հավելել է, որ կազմակերպչական հարցերը վստահված են Օմանի արտաքին գործերի նախարարին։

ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։ Ապրիլի 26-ին Մասկատում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ 

Հայերեն Français Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին