ԱՄՆ-ն և Չինաստանն արդյունավետ են անվանել Շվեյցարիայում կայացած բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է հանգստյան օրերին Ժնևում կայացած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցություններում առաջընթացի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը զգալի առաջընթաց են գրանցել շատ կարևոր առևտրային բանակցություններում», - Բեսենթի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ «բանակցություններն արդյունավետ են անցել»:

Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն իր հերթին նշել է, որ Շվեյցարիայում «երկու շատ կառուցողական օրեր» են եղել։ Նա շեշտել է, որ համաձայնության հնարավոր է եղել հասնել շատ արագ, ինչը վկայում է այն մասին, որ «տարաձայնությունները, գուցե, այնքան մեծ չէին, որքան կարծում էինք»։

Իր հերթին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը «կարևոր կոնսենսուսի են եկել»։ Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ փոխվարչապետը բանակցություններն անվանել է «անկեղծ, բովանդակալից և արդյունավետ»:

Չինաստանի փոխվարչապետի խոսքով՝ Պեկինը և Վաշինգտոնը «կարևոր քայլ են կատարել հավասար երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու ուղղությամբ»։

Մայիսի 10-11-ին Շվեյցարիայում առևտրային բանակցությունների շրջանակում կայացել է ամերիկյան և չինական կողմերի երկու հանդիպում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական էր գնահատել բանակցությունների առաջին փուլի արդյունքները։ Նրա խոսքով՝ «մեծ առաջընթաց» է գրանցվել, և կողմերը «բարեկամական, բայց կառուցողական ձևով» պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։

Սա երկու կողմերի միջև առաջին պաշտոնական դեմ առ դեմ հանդիպումն էր այն բանից հետո, երբ Թրամփը Չինաստանի նկատմամբ 145% մաքսատուրքեր սահմանեց, իսկ Պեկինը պատասխանեց 125% մաքսատուրքերով։

Հայերեն Русский

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում