Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է ընդունել Boeing 747-8՝ որպես նվեր Կատարից՝ փոխարինելու Air Force One նախագահական ինքնաթիռը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։ 

Նախագահը շեշտել է, որ դա «նվեր է, անվճար», և կօգտագործվի «ժամանակավորապես, հրապարակային և թափանցիկ գործարքի» շրջանակներում՝ փոխարինելով ներկայիս նախագահական ինքնաթիռը, որն արդեն 40 տարվա հնություն ունի։ 

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ինքնաթիռը կվերափոխվի և կօգտագործվի Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում, իսկ հետո, երբ Թրամփը հեռանա պաշտոնից, օդանավը կնվիրաբերվի նրա նախագահական գրադարանին, և նա կշարունակի օգտագործել այն։

Հաշվի առնելով Boeing 747-8-ի բարձր գինը՝ այս քայլն, ըստ CNN-ի, աննախադեպ է և բազմաթիվ հարցեր է բարձրացնում։ Ըստ կատարցի պաշտոնյաներից մեկի՝ ինքնաթիռը նվիրաբերվում է Կատարի պաշտպանության նախարարությունից Պենտագոնին, ինչն ավելի շուտ կառավարությունների միջև գործարք է, այլ ոչ անձնական։ 

Լրատվամիջոցը հայտնում է, որ սա «անվտանգային մղձավանջ է» ԱՄՆ գաղտնի ծառայության համար, որը պետք է մաս առ մաս ստուգի ինքնաթիռը։ 

Դեմոկրատները քննադատել են ինքնաթիռը որպես նվեր ընդունելու մասին լուրերը՝ դա անվանելով «ոչ միայն կաշառք», այլև «արտաքին առաջնակարգ ազդեցություն»։ 

Մայիսի 12-ին ԱՄՆ նախագահը մեկնելու է իր առաջին խոշոր օտարերկրյա ուղևորությանը, որի ընթացքում այցելելու է Կատար, ինչպես նաև Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս