Ռուսաստան

Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում

2 րոպեի ընթերցում

Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է պատմական հիշողության պահպանման, միասնության և նացիզմի դեմ պայքարի կարեւորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահը շնորհավորել է քաղաքացիներին, վետերաններին, զինվորականներին և բոլոր հյուրերին՝ Մեծ Հաղթանակի տոնի կապակցությամբ։ Նա հպարտությամբ նշել է, որ մայիսի 9-ը մնում է Ռուսաստանի համար ամենասրտաբուխ ու միավորող տոնը։

«Այս օրը խորին հարգանքով խոնարհվում ենք այն սերնդի առջև, որը ջախջախեց նացիզմը և ազատություն պարգևեց մարդկությանը։ Մեր հայրերը, պապերն ու նախապապերը փրկեցին հայրենիքը և մեզ պատգամեցին պաշտպանել այն՝ մեր ազգային շահերը, մշակույթը, ավանդական արժեքները»,– ասել է Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Սովետական Միության բոլոր ժողովուրդները կրել են պատերազմի ընդհանուր բեռը՝ ընդգծելով Հարավային Կովկասի և Միջին Ասիայի բնակիչների ներդրումը, ովքեր ոչ միայն ռազմաճակատին են մատակարարել անհրաժեշտ ամեն բան, այլև ապաստան տվել տարհանվածներին։

ՌԴ նախագահը դատապարտել է պատմության խեղաթյուրման փորձերը և նշել, որ Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի մարտիկների պատիվը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը մնալու է նացիզմի, ռուսատյացության և հակասեմիտիզմի դեմ անխորտակելի արգելք։

Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել բոլոր ազգերի համատեղ ջանքերով, այդ թվում՝ դաշնակիցների, դիմադրության շարժման և Չինաստանի ժողովրդի մասնակցությամբ։

Ելույթի ավարտին Վլադիմիր Պուտինը կարևորել է հայրենասիրական ավանդույթների փոխանցումը սերունդներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում