Մակրոնը Սիրիայի ղեկավարին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մայիսի 7-ին Փարիզում ընդունելով Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաային, կոչ է արել նրան ամեն բան անել առանց բացառության բոլոր սիրիացիների պաշտպանությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է, որ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի սիրիացիներին՝ «անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից, հայացքներից»։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Սիրիայի ղեկավարին ապահովել, որ դրուզների դեմ վերջերս տեղի ունեցած միջդավանական բռնության և ալավի փոքրամասնության անդամների նկատմամբ մարտին տեղի ունեցած հաշվեհարդարի համար մեղավորները «պատասխանատվության ենթարկվեն և դատապարտվեն»։ Մակրոնը նաև հայտարարել է այդ հանցագործությունների մեջ մեղավորների դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Սիրիայի դեմ սահմանված «եվրոպական տնտեսական պատժամիջոցների աստիճանական վերացումը» շարունակելու օգտին, եթե գործող իշխանությունը կայունացնի երկրում իրադրությունը։

Հայերեն English Français Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր