Գրավոր ժառանգության վերականգնման ոլորտում համագործակցությունը շարունակում է ընդլայնվել

2 րոպեի ընթերցում

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստած կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։ 

Կաղնեփայտե սալիկները պատրաստված են ARARAT-ի տակառափայտերից, որոնք Մատենադարանի վերականգնող մասնագետների տրամադրած ուղեցույցի հիման վրա անցել են հատուկ մշակում։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանին ներկայացվեցին Մատենադարանի վերականգնման ենթակառուցվածքները և գիտատեխնիկական ստորաբաժանումները։ Արա Խզմալյանը, ողջունելով գործընկերներին, մասնավորաբար նշեց․ «Գրավոր ժառանգության պահպանման խնդիրը համահայկական պատասխանատվության առարկա է։ Մատենադարանի ջանքերով վերականգնվում են նաև Հայաստանի բոլոր մշակութային հաստատությունների գրավոր արժեքները, աշխարհասփյուռ ձեռագրական հավաքածուները։ Ավելին՝ Մատենադարանը տարեցտարի ամրապնդում է միջազգային գրավոր ժառանգության վերականգնման իր հանձնառությունը։ Ուստի պետական աջակցությանը զուգահեռ՝ մեծապես կարևորում ենք մասնավոր անհատների և կազմակերպությունների մասնակցությունն այս առաքելությանը»։

 «Մեզ համար պատիվ է համագործակցել հին ձեռագրերի պահոց Մատենադարանի հետ, որը հիրավի կարելի է համարել յուրաքանչյուր հայի ծննդյան հավաքական վկայականը։ Շատ ուրախ ենք, որ մեր գործընկերների հետ ակտիվ շփումները մշտապես բացահայտում են համագործակցության նոր ուղիներ։ Համագործակցության այս դրվագն ունի այլաբանական գեղեցիկ իմաստավորում։ ARARAT-ն իր էությամբ նախևառաջ ժառանգության մասին է, ուստի շատ խորհրդանշական է, որ ARARAT-ի մի մասնիկը ծառայելու է մեր բացառիկ ժառանգության պահպանության գործին»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։  

Հայերեն Русский

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար