Հայաստան

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում իրականացվել են արդիականացման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում իրականացվել են արդիականացման աշխատանքներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որը արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նշվել է, որ ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում՝ այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։ 

Ներկայում ավարտված և վերազինված են թվով 3 մասնաշենք (1-ին հոգեբուժական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք, հսկիչ անցագրային կետ), ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանը։ Իրականացված են նաև ավարտված մասնաշենքերի հարակից տարածքների բարեկարգումները։

1-ին հոգեբուժական մասնաշենքում իրականացվել է սեյսմազինվածության ավելացմամբ հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջությամբ հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ 1-ին մասնաշենքում տեղակայված են ընդունարանը, զինվորական բաժանմունքը, տղամարդկանց ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքները, բուժ․ անձնակազմի սենյակները։ ՀԱՊԱԿ մասնաշենքերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է 4 մլրդ 688,9 մլն դրամի ներդրում, որից կատարված է 37,12%-ը։

Տեխնիկական հագեցումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ 1-ին հոգեբուժական մասնաշենքի, խոհանոցի վերազինման և կահավորման համար հիմնադրամի կողմից նվիրատվության կարգով տրամադրել է 131 մլն դրամ: 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում